Հայաստանի համը | Գաստրոնոմիկ տուր Հայաստանում

Հայաստանի գաստրոնոմիկ տուրը հիանալի հնարավորություն է բացահայտելու հայկական հարուստ խոհանոցը, տեղական գինիներն ու բազմադարյա խոհանոցային ավանդույթները:

«Հայաստանի համերը» գաստրոնոմիական տուրը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանը ճանաչել ոչ միայն նրա պատմամշակութային ժառանգության, այլև հարուստ խոհարարական ավանդույթների միջոցով։ 

Տուրը ներառում է նաև այցելություններ Հայաստանի հայտնի տեսարժան վայրեր, ինչը համատեղում է մշակութային և գաստրոնոմիական փորձառությունները մեկ ճանապարհորդության մեջ։ Դուք կծանոթանաք հայկական խոհանոցի պատմությանը, պատրաստման ավանդույթներին և երկրի հյուրընկալությանը՝ վայելելով անմոռանալի համային ու մշակութային բացահայտումներ։

Երթուղի

Երևան, Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ, Դիլիջան, Հաղարծին

Բնակեցում

Կացություն հյուրանոցում՝ նախաճաշով (BB)

Խմբի չափը

մինչև 4 անձ

Արժեք

սկսած $565 կամ 43300 RUR համարժեք դրամ

  • Օր 1. Ժամանում Երևան / Քաղաքի տուր և «Արարատ» կոնյակի գործարան

    Ժամանում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Դիմավորում Best Tour ընկերության ներկայացուցչի կողմից: Տեղափոխում հյուրանոց և տեղավորում։ Կարճատև հանգստից հետո կսկսվի Երևանի ճանաչողական տուրը։
    Շրջագայությունը կսկսենք Հաղթանակի զբոսայգուց, որտեղից բացվում է մայրաքաղաքի հիասքանչ համայնապատկերը։
    Այնուհետև կայցելենք հանրահայտ Կասկադ համալիր՝ մոնումենտալ աստիճաններ և մշակութային կենտրոն, որտեղ գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (այն ներառում է տարածաշրջանի ժամանակակից արվեստի լավագույն հավաքածուներից մեկը): Այստեղ՝ Կասկադի կոլորիտային սրճարաններից մեկում, կկանգնենք փոքրիկ հանգստի՝ համտեսելու անուշաբույր սուրճ և հայկական ավանդական քաղցրավենիք։
    Տուրը կշարունակենք քայլերթով դեպի Օպերայի և բալետի թատրոն, ապա Կարապի լճով կանցնենք Հյուսիսային պողոտա։ Շրջայցը կավարտենք Հանրապետության հրապարակում, որը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և երեկոյան երգող շատրվանների շոուով։
    Ճաշ Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, որտեղ հայկական ավանդական խոհանոցը ներկայացված է ժամանակակից հեղինակային մատուցմամբ (հայկական խորոված, խաղողի տերևով անուշաբույր տոլմա, թարմ բանջարեղենով ու կանաչիներով աղցաններ, տեղական պանիրներ և թոնրի տաք ու անմահական լավաշ)։
    Ճաշից հետո կայցելենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարան։ Տեղափոխում հյուրանոց, հանգիստ և գիշերակաց։

  • Օր 2. Երևան – Գեղարդի վանք – Գառնիի տաճար – Երևան

    Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Գեղարդավանք՝ միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ կոթող (12-13-րդ դդ.), որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Վանքից դուրս գալիս զբոսաշրջիկները կկարողանան համտեսել հայկական ավանդական գաթա, չրեր, թթու լավաշ, տարբեր մրգային մուրաբաներ և այլ համեղ պատառներ։
    Այնուհետև կշարունակենք մեր համեղ ճամփորդությունը դեպի Գառնիի տաճար՝ Հայաստանի տարածքում պահպանված հելլենիստական դարաշրջանի միակ հեթանոսական հուշարձանը։
    Պատմական վայրերը բացահայտելուց հետո կճաշենք «Commune» ռեստորանում, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Գառնիի տաճար։
    Վերադարձ Երևան։ Երեկոյան մեր հյուրերին սպասում է ջերմ ու հաճելի մթնոլորտ «Լավաշ» ռեստորանում (ընթրիք)։ Տեղափոխում հյուրանոց։

  • Օր 3. Պիկնիկի օր՝ խորովածի վարպետաց դասով և գինու համտեսով

    Նախաճաշ հյուրանոցում։
    Գաստրոնոմիկ պիկնիկ բնության գրկում՝ Հայաստանի ամենատեսարժան ու գեղատեսիլ անկյուններից մեկում։
    Ծրագրում ներառված է հայկական ավանդական խորովածի պատրաստման վարպետաց դաս, տեղական ընտիր գինիների համտես և հանգիստ։

  • Օր 4. Երևան – Սևանա լիճ – Սևանավանք – Դիլիջան – Հաղարծին – Երևան

    Նախաճաշ հյուրանոցում։
    Ճանապարհորդություն դեպի Սևանա լիճ։ Աշխարհի խոշորագույն բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը համարվում է Հայաստանի բնության իսկական մարգարիտը։ Շրջապատված մեղմալանջ լեռներով ու լայնարձակ երկնքով՝ այն հիացնում է իր գեղեցկությամբ տարվա ցանկացած եղանակին։ Հյուրերը կարող են բարձրանալ պատմական Սևանավանք, համտեսել տեղի թարմ ձկնատեսակները կամ պարզապես վայելել հանգիստը զուրց կապույտ ջրերի ափին։
    Ճաշ «Յասաման» ռեստորանում։ Այստեղ ներկայացված է հիանալի խոհանոց՝ ճաշացանկի հարուստ ընտրությամբ՝ իշխան ձուկ, խեցգետնի պոչերով գաթա, տեղական պանիրներ, կանաչի, քյուֆթա, մանղալի վրա տապակված կամ թխված բանջարեղեն և շատ ավելին։
    Կարճատև հանգստից հետո կուղևորվենք Դիլիջան։ Դիլիջանի ազգային պարկի խիտ անտառների մեջ թաքնված Հաղարծնի վանքը (10-13-րդ դդ.) Հայաստանի ամենահմայիչ հոգևոր վայրերից է։ Հիանալի վերականգնված եկեղեցիներն ու նուրբ քանդակված խաչքարերը ներդաշնակորեն միախառնվում են բնության հետ։ Այցը թույլ կտա անմոռանալի պատկերացում կազմել միջնադարյան վանական կյանքի մասին։ Դիլիջանը հայտնի է ոչ միայն իր անտառներով ու մաքուր օդով, այլև հարուստ գաստրոնոմիկ մշակույթով, որտեղ համադրվում են ավանդական խոհանոցն ու տեղական ֆերմերային մթերքները։
    Ուղևորություն դեպի «Կճուճ» ռեստորան, որտեղ մեր հյուրերին սպասում է հայկական տոլմայի պատրաստման, լավաշի թխման և ավանդական դեսերտների վարպետաց դաս։ Բնության գրկում հանգստանալուց հետո կվերադառնանք Երևան։
    Տեղափոխում հյուրանոց և գիշերակաց։

  • Օր 5. Մեկնում

    Նախաճաշ հյուրանոցում, տեղափոխում օդանավակայան։

Տեղափոխումներ

Խմբակային տեղափոխում Օդանավակայան - Հյուրանոց - Օդանավակայան Ապահովագրություն

Հյուրանոցներ

Կացություն հյուրանոցում՝ նախաճաշով (BB)

Ծառայություններ

✓ Տրանսպորտային սպասարկում և ✓զբոսավարի ծառայություններ ամբողջ տուրի ընթացքում:

Տոմս

Թանգարանների մուտքի տոմսեր

Սնունդ

Ծրագրում նշված ճաշերն ու ընթրիքները

Ապահովագրություն

Արժեքը ներառում է

Ժամանց

Լրացուցիչ երեկոյան ժամանց և միջոցառումներ (ըստ ցանկության)

Ավիատոմսեր

Արժեքի մեջ ներառված չէ

Գներ 4 անձի դեպքում
4 Guest 4*
Ani Central 4*
Hayasa 4*
Ani Grand 4*
Գինը 1 անձի համար (RUB)
43300 RUB
45500 RUB
48900 RUB
50120 RUB
Գինը 1 անձի համար (USD)
565 USD
595 USD
640 USD
655 USD
*Բոլոր գները հաշվարկվում են ՀՀ Դրամով Կենտրոնական Բանկի սահմանած տվյալ օրվա փոխարժեքով:

Կատարեք ամրագրում

Ունե՞ք հարցեր։

Կապ հաստատեք մեզ հետ և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին: