SCAT Airlines-ը 29 տարեկան է. Best Tour-ը շնորհավորում է իր հուսալի գործընկերոջը

SCAT Airlines Boeing 737 MAX 8 plane

Ավիացիայի ոլորտում 29 տարին ոչ միայն տպավորիչ ժամանակահատված է, այլև անվտանգության, կայունության և միլիոնավոր ժպիտների պատմություն: «Best Tour Armenia»-ն՝ որպես «SCAT Airlines» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մեծ հպարտությամբ ու ջերմությամբ շնորհավորում է իր վստահելի գործընկերոջը հերթական տարեդարձի առթիվ:

29 տարի շարունակ երկնքում «SCAT»-ն ապացուցել է, որ որակն ու ուղևորների հանդեպ հոգատարությունը միշտ առաջնային են: Մեր երկարամյա համագործակցությունը լավագույնս վկայում է այն մասին, որ այս ավիաընկերությունը մեզ համար պարզապես փոխադրող չէ, այլ ռազմավարական և գլխավոր գործընկեր, որի հետ մենք կիսում ենք նույն արժեքները:

Սրտանց շնորհավորում ենք «SCAT»-ի ողջ անձնակազմին՝ օդաչուներից մինչև սպասարկման թիմ, և շնորհակալություն հայտնում տարիների փոխադարձ վստահության, ամուր գործընկերության և բազմաթիվ համատեղ իրականացված չվերթների համար:

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, ընդլայնվող աշխարհագրություն և միշտ անամպ ու անվտանգ թռիչքներ:

Շնորհավո՛ր տարեդարձ, SCAT Airlines: