Home / ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Արաբական Էմիրությունները, հաճախ հիշատակվում են որպես ՄԱԷ՝ յոթ Էմիրությունների դաշնություն է` տեղակայված Արաբական թերակղզու արևելյան կողմում: ՄԱԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։ ՄԱԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։

Այն պատմական և մշակութային արժեքներով հարուստ երկիր է և համարվում է ելակետ դեպի Մերձավոր Արևելք ուղևորությունների համար: Միացյալ Արաբական Էմիրությունները ժամանակակից և դինամիկ երկիր է:
Արևմտյան զբոսաշրջիկների մեծամասնության համար ՄԱԷ առաջարկում է խիստ ծանոթ միջավայր. չափազանց ժամանակակից առևտրի կենտրոններ, լի Արևմուտքին հասանելի գրեթե ցանկացած ապրանքով (բացառությամբ սեռական բնույթ կրող առարկաներից, ֆիլմերից, որոնք ենթարկվում են ցենզուրայի և ինչ-որ չափով նաև ամսագրերից): ՄԱԷ-ի ավելի քիչ հայտնի հատվածը ներառում է հեռավոր, շքեղ ավազային անապատներ, որոնք մի մասն են կազմում հարևան Սաուդյան Արաբիայի հարավ-արևելքում գտնվող աշխարհի ամենամեծ Ռուբ-Էլ-Խալի ավազային անապատի։ Այս տարածքները ծածկված են հաստ աղի շերտով, այնինչ երկրի հյուսիսում և արևելքում գերակշռում են օազիսները և լեռնային հիանալի տեսարանները։

Միացյալ Արաբական Էմիրություններում «Բեստ տուր» տուրիստական ընկերությունը համագործակցում է մի շարք հյուրանոցների հետ և առաջարկում ուղեգրերի լայն տեսականի: Ձեր նախընտրություններին լավագույնս համապատասխանող փաթեթը ընտրելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով՝