7 օր

Օր1

Օդանավակայան ժամանելիս դուք կհանդիպեք ուղեկցողին և կտեղափոխվեք հյուրանոց: Մի փոքր հանգստից և ճաշից հետո կկատարենք շրջայց քաղաքով, որը սկիզբ կդնի մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը (դրա հնագույն շերտերի ուսումնասիրմանը): Կայցելենք Երևանի հարավ- արևմտյան մասում նոր պեղված հնավայր, որը պատկանել է 8-րդ դար Ուրարտական ռազմական հրամանատարի, որից հետո կայցելեք Հայաստանաի Պատմության Պետական թանգարան, այնտեղ կծանոթանաք Հայաստանի պատմությանը:  Այստեղ դուք կտեսնեք, թե ինչպես են փորձագետները վերականգնել պեղումների ժամանակ հայտնաբերված բեկորները: Օրը կավարտվի Մատենադարանի այցելությամբ, որը համարվում է աշխարհում հնագույն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն ունեցող թանգարաններից մեկը:

Օր 2

Ամբողջ օրը նվիրված կլինի հնագույն Երևանի ուսումնասիրությանը: Օրը կսկսվի մայրաքաղաք Երևանի հարավարևելյան թաղամասի Երևան- Էրեբունի-ամրոց այցելությամբ: Այստեղ դուք կտեսնեք Էրեբունի ամրոցի մնացորդները, կուսումնասիրեք ուրարտական Արգիշտի արքայի հսկայական ո ւ փառահեղ ամրոցի ավերակները: Էրեբունին հսկայական եռանկյունաձև շինություն է, մեծ ամրոց, որը բաղկացած է թագավորական պալատից, 60 սյուներով զարդարված տաճարից, որը նիրված է Հալդի աստծուն,  բնակելի կացարաններից և պահեստային սենյակներից, որոնք շրջապատված են պաշտպանական պարիսպներով՝ բաղկացած երեք շերտերից:  Պատերը կառուցված են խոշոր բազալտե քարերից: Ուրարտական անցյալին առավել լավ ծանոթանալու համար կարող եք այցելել հարակից թանգարաններ:

Օր 3

Օշականը հայտնի հնագիտական վայր է, որտեղ պահպանվում են 7-րդ դարի պեղումներից հայտնաբերված աճյունները: Այստեղից կուղևորվեք դեպի լեռնային Արագած՝ միջնադարյան Ամբերդ ամրոց: Կհատեք բարձր լեռնանցքը և մուտք կգործեք հեռավոր լեռնային արոտավայրեր, որոնք շրջապատված են լայն ու ծաղկուն հովիտներով և ձյունածածկ գագաթներով: Ճանապարհը անցնում է արագահոս գետով և տպավորիչ լեռներով: Այստեղ դուք կհանդիպեք արոտավայրերի հովիվներին:  Դադար կտաք թափառական հովիվների վրանների մոտ՝ ծանոթանալու նրանց կյանքին: Ամբերդն իր աշտարակներով ու կամարներով գտնվում է բարձր ժայռերի կիրճում՝ Ամբերդ և Արկաշեն գետերի հովտում: Այս վայրը գտնվում է ծովի մակարդակից 2300մ վերև: Այստեղ դուք հնարավորություն կունենաք լուսանկարվել ու զբոսնել զարմանալի և հիացական լանդշաֆտներում:

Օր 4

Օրը կսկսեք այցով Նորատուս գյուղ: Այն Հայաաստանի առավել զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է: Այստեղ կա  900 խաչքարերերով դաշտ,  որը հանդիսանում է ամենամեծ միասնական հավաքածուն Հայաստանում: Խաչքարերը – մոնոլիտե հուշարձաններ են, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ մշակույթի եզակի օրինակներ: Խաչքարը քարե սալիկ է, որի վրա արևելյան և արևմտյան կողմում փարագրված են զարդանախշեր և խաչեր: Այցելությունից հետո  Մետաքսի ճանապարհով կանցնեք Սելիմի լեռնանցքը: Գագաթում առանձնանում է իր տեսակի մեջ սակավ, անձեռնմխելի Քարավանսարան: Այն իր ճարտարապետությամբ յուրօրինակ է Հայաստանում, և թերևս, ամբողջ աշխարհում աշխարհում: Գավթի ներսում հայկական արձանագրությունները ցույց են տալիս, որ Քարվանսարան կառուցվել է 1332 թվականին:  Այն տեղակայված է ներքին հովտում՝  2410 մ բարձրության վրա և այստեղից բացվում է հիանալի տեսարան: Շրջագայությունը ներառում է նաև այց Հայաստանի զարդերից մեկը՝ Նորավանք: Այն գտնվում է գլխիվայր ձևավորված արտառոց կարմիր ժայռերով անդնդախոր կիրճի վերևում,  Արփագետի հովտում:

Օր 5

Օրը կսկսվի շրջագայությամբ Գյումրի քաղաքում: Շրջագայության ընթացքում կողք- կողքի դուք կտեսնեք 19-րդ դարի հետերկրաշարժյան շենքերի կոնստրուկտուրաներ:  Ավելի ուշ կշարժվենք դեպի Մարմաշենվանք՝ 10-րդ դարի տպավորիչ վանական համալիր, որը ներառում է չորս եկեղեցիներ և նախաքրիստոնեական տաճար, ծառայողական շենքեր և 10-11-րդ դարերի կամուրջի մնացորդներ: Հաջորդ կանգառը կլինի Բենիամինի գյուղը, որտեղ դուք կուսումնասիրեք աքեմենյան ժամանակաշրջանի ամրոցի ավերակները:

 a house in Gyumri

a house in Gyumri

Օր 6

Կայցելեք Գյումրիի ազգագրական թանգարան: Երևանդարձի Ճանապարհին կայցելենք որոշ հետաքրքիր վայրեր, որոնցից է 7-րդ դարում կառուցված Մաստարա եկեղեցին: Ըստ հայտնի ստուգաբանության այն Մաստարա անունը ստացել է Գիրգոր Լուսավորչի կողմից, ով Կեսարիայից հետ է բերել Հովանես Մկրտչի մասունքները, որի մի մասը նա թաղել է եկեղեցու հիմքում: Մաստարա՝Մասմի կտոր, Թարաթաղած: Դուք կայցելեք նաև Թալինի մեծ տաճար՝ հայկական եկեղեցու ճարտարապետության եզակի հուշարձան  ( պատկանում է եռանավ կամարակապ բազիլիկ տիպին):

Կայցելեք նաև Արուճտաճար: Դա հայ միջնադարյան ճարտարապետության առավել հայտնի հուշարձաններից մեկն է: Համաձայն ձեռագրերի և պատի արձանագրությունների այն կառուցվել է 670-680 թվականներին,  իշխան Գրիգոր Մամիկոնյանցի կողից: Մոտակայքում կտեսնեք նաև կիսավեր Քարվանսարան: Այն պատկանում է մեկ դահլիճով եռանավ Քարվանսար տեսակի, որը կառուցվել է Հայաստանում XIII-XIV դդ.:

Օր 7

Տեղափոխում օդանավակայան և մեկնում:

Տուրփաթեթի գինը ներառում է `

  • Տեղավորում երկտեղանոց սենյակներում (3 * հյուրանոց Երևանում)
  • Տրանսպորտային ծառայություն՝ ըստ ծրագրի
  • Ամբողջական պանսիոն հայկական խոհանոցի լավագույն ռեստորաններում
  • Զբոսավարի ծառայություն.
  • Մուտքի վճարներ
  • Հայաստանի տուրիստական քարտեզ
  • Հարկեր

Եթե դուք հետաքրքրված եք այս փաթեթով, խնդրում ենք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ՝ info@besttour.am:

Մենք առաջարկում ենք դեպի Հայաստան տուրերի ամենախելամիտ արժեքները: