Գարունը սիրո եւ գեղեցկության սեզոն է: Մարտի 1-ից մայրաքաղաքում ջերմաստիճանը սկսում է աճել: Ցուրտ, մութ մռայլ ձմռանը հաջորդում է մի լուսավոր կետ՝դա գարունն է։
Գարունը նոր կյանքի, առաջին շնչի,առաջին ձնծաղիկի հետ բերած թարմությունն է,որը նոր հույս է ներշնչում։

Օր1
Շրջագայություն Երևան քաղաքում
Ժամանում: Ժամանելիս օդանավակայանում կհանդիպեք ուղեկցողի և կտեղափոխվեք հյուրանոց:
Կունենաք մայրաքաղաքի ճանաչողական շրջայց, որի ընթացքում դուք կարող եք տեսնել քաղաքի հիմնական տեսարժան վայրերը, այդ թվում`Հանրապետության հրապարակը, Օպերայի տունը, Կասկադ, որտեղ դուք կարող եք տեսնել, աշխարհահռչակ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոնիի «Սև կատու» արձանը:
Դուք կայցելեք Բաղրամյան պողոտա, որտեղ դուք կարող եք տեսնել խորհրդարանը, նախագահի նստավայրը և Գիտությունների ազգային ակադեմիան:
Էքսկուրսիան ներառում է նաև այց Հայաստանի պատմության պետական թանգարան՝ականատես լինելու նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերի արժեքավոր ցուցանմուշների:
Կայցելեք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Հաղթանակ զբոսայգի: Գիշերակաց Երևանում:

Օր 2
Ուղևորություն դեպի Գեղարդ և Գառնու տաճար
Առավոտյան կճանապարհորդեք Երևանի արևելք և կայցելեք մի յուրահատուկ միջնադարյան վանք՝ Գեղարդ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում: Վանքի որոշ հատվածներ փորված են մեկ քարից և ունեն գերազանց ակուստիկա: Հետո կշարունակեք ճանապարհը դեպի Գառնի գյուղ, որտեղ կայցելեք 1-ին դարի հեթանոսական տաճար՝ Հայաստանի նախաքրիստոնեական ժամանակաշրջանի պահպանված միակ օրինակը: Տաճարը գտնվում է եռանկյունաձև հրվանդանին նայող Գառնի խոր կիրճում : Կարող ենք կազմակերպել ճաշ գեղջկական միջավայրում, ականատես լինելով լավաշի թխման գործընթացին:
Երևան վերադառնալուց հետո կայցելենք Մատենադարան, որտեղ կենտրոնացած է հին հայկական ձեռագրերի ամենախոշոր հավաքածուներից մեկը:
Հրաժեշտի ընթրիք տեղական ռեստորանում (Երևան) կենդանի ժողովրդական երաժշտությամբ. Գիշերակաց Երևանում:

Օր 3
Ուղևորություն դեպի Հայաստանի հոգևոր մայրաքաղաք–Ձեռքի աշխատաքների շուկա (վերնիսաժ)
Այս էքսկուրսիայի ժամանակ կլինենք Հայաստանի հնագույն և հետաքրքիր քաղաքում – Էջմիածնում, որը բոլոր հայերի կրոնական կենտրոնն է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է այսօր գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:
Լեգենդը պատմում է, որ այստեղ է Հիսուս Քրիստոսն իջել երկնքից և ցույց տվել, որ այդ վայրում պետք է կառուցվի եկեղեցի:
Էջմիածին նշանակում է «Միածնի գալուստը»: Այստեղ կիրակի օրը կարող եք լսել գեղեցիկ Սուրբ Պատարագ երգչախմբի կատարմամբ:
Դրանից հետո կայցելեք հնագիտական վայր՝ Զվարթնոց տաճար, որը հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
Տարածքը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Եթե հանգստյան օրեր են, կեսօրից հետո դուք կունենաք ժամանակ ուսումնասիրել բացօթյա արհեստագործական շուկան՝ Վերնիսաժը, որտեղ դուք կարող եք գտնել գրավիչ ձեռագործ գորգեր, ձեռագործ տեղական հրաբխային ապակուց` օբսիդիանից զարդեր, տուֆից հայկական խաչքարեր, որոշ հետաքրքիր կերամիկական իրեր և այլ տեղական հուշանվերներ:

Օր 4
Սևան – Հաղպատ – Երևան
Առավոտյան կհատեք Դեբեդ գետը Լոռու մարզում, կայցելենք Հաղպատ վանական համալիր՝ միջնադարյան Հայաստանի հուշարձան և կարևոր կրոնական, մշակութային ու կրթական կենտրոն (ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառագություն), որից հետո կհասնեք Դիլիջան, որտեղ կանցնեք Դիլիջանի թանգարան-փողոցով, որը դեռ պահպանում է 19-րդ դարի տները:
Այստեղ կանգ կառնեք կերամիկական և փայտագործական արհեստանոցներում:
Երևան վերադառդարձին կվայելեք «Հայաստանի մարգարիտ» Սևանա լիճը, որը գտնվում է ծովի մակարդակից 2000մ վեր և աշխարհի խոշորագույն բարձրադիր լճերից մեկն է: Կայցելեք 9-րդ դարում կառուցված Սևանա վանք, որը գտնվում է ժայռի վերևում: Այստեղից կարող եք հիանալ լճի հրաշալի տեսարանով, և եթե հաջողվի՝ ականատես կլինենք ջրի փոփոխվող գույներին:
Գիշերակաց Երևանում:

Օր 5
Տեղափոխում օդանավակայան
Մեկնում
Տուր փաթեթի գինը ներառում է `
- Փոխադրումներ ողջ շրջագայության ընթացքում
- Մուտքի վճարներ
- Զբոսավար
- Նախաճաշ
- Օրը մեկ շիշ ջուր յուրաքանչյուր անձի համար
- Գիշերակաց Երևանում