Աշնանային տուր Հայաստանում

Home / Աշնանային տուր Հայաստանում
6 օր

Աշնան սկիզբը Հայաստանում կատարյալ սեզոն է: Բնությունը սկսում է փոխել իր գույները, իսկ ծայրահեղ ջերմությունը փոխարինվում է նուրբ եղանակով: Անձրեւները հազվադեպ են, եւ ամեն օրը հաճելի է իր արեւի լույսով: Մայրաքաղաքում եւ շրջակա տարածքներում տաք է՝ + 23 / + 27 C: Շուկաները լի են սեզոնային բանջարեղենով եւ մրգերով: Հայաստանում խաղողը աներեւակայելի համեղ է: Եթե ցանկանում եք ծանոթանալ գինեգործությանը, կարող եք այցելել  գինու փառատոն, որը տեղի է ունենում ամեն տարի, հոկտեմբերի 2-ից 3-ը, Արենի գյուղում, ուղեկցվում է լավագույն գինեգործների վառ շքերթով, ինչպես նաեւ պար եւ երգով:

Օր 1

Ժամանում Երևան: Հանդիպում: «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում հյուրանոց:

Օր2

  • Այցելություն Սուրբ Էջմիածին Տաճար, Սբ. Գայանե եկեղեցի, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Զվարթնոց տաճարի ավերակներ, Արարատ Կոնյակի Գործարան, շրջայց կոնյակի գործարանում և հայկական կոնյակի համտես:
  • Մատենադարան՝հնագույն ձեռագրերի թանգարան:
  • Ծիծեռնակաբերդ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան
  • Հանգիստ գեղեցիկԿասկադում:

Օր3

  • Այցելություն Սաղմոսավանք, Սևանավանք, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի,
  • Օշական, ՍուրբՄաշտոց եկեղեցի: Այստեղ է թաղված Մեսրոպ Մաշտոցը՝ հայկական գրերի ստեղծողը:
  • Այցելություն սուրբ Խաչի հովտում գտնվող հուշահամալիր, որը նվիրված է քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
  • Այց Ամբերդ ամրոց:

Օր4

  • Այցելություն Արարատյան դաշտավայր՝ Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը, որի վրա իջել է Նոյը:
  • Այցելություն Արենի գինու գործարան, գինու համտեսում, կայցելեք նաև Եղեգնաձորում գտնվող Նորավանք: Կարճատև դադար, որից հետո կայցելենք «Թռչունների քարանձավ», որտեղ հնագիտական խումբը հայտնաբերել է հնագույն կոշիկը (այժմ այն պահվում է Հայաստանի պատմության թանգարանում):

Օր 5

  • Այցելություն Գառնիի՝ հունա-հռոմեական ոճի հեթանոսական տաճար:
  • Գեղարդավանք,  որտեղ 600 տարի պահվել է Հիսուս Քրիստոսի հայտնի նիզակը: Ազատ գետի կիրճով արշավ դեպի  «Քարերի սիմֆոնիա»:

Օր6

Տեղափոխում օդանավակայան, մեկնում

Տուրփաթեթի գինը ներառում է`

  • Տեղավորում հյուրանոցում
  • նախաճաշ
  • տոմսեր / Տաթևի ճոպանուղի / թանգարաններ /
  • Գինու և կոնյակի համտեսման վճարներ
  • Տրանսպորտային ծառայություններ
  • Զբոսավար / անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն /

 

 

Եթե դուք հետաքրքրված եք այս փաթեթով, խնդրում ենք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ՝  info@besttour.am:
Մենք առաջարկում ենք դեպի  Հայաստան տուրերի խելամիտ արժեքներ: